Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Ինչպե՞ս կարելի է պաշտպանել աչքերը

Ինչպե՞ս կարելի է պաշտպանել աչքերը

Ինչպե՞ս կարելի է պաշտպանել աչքերը: Ինքնաբերաբար անմիջապես գալիս է պատասխանը` ակնոցի միջոցով: Արևապաշտպան ակնոցով:

Հնագույն ակնոցները հայտնաբերվել են Թութանհամոնի դամբարանում: Իհարկե, դրանք շատ քիչ էին նմանվում ժամանակակից ակնոցներին. շագանակագույն ապակու 2 կտոր` միացված մետաղալարով:  Իսկ Հին Չինաստանում մուգ ակնոց էին կրում ոչ  արևի ճառագայթներից պաշտպանվելու համար: Դատավորներն ակնոց էին դնում, որ ոչ ոք չկարողանար տեսնել ու հասկանալ նրանց աչքերի արտահայտությունը: Ծայր հյուսիսի բնակիչները ձյունից կուրանալուց պաշտպանվում էին ծառարմատի  կտրվածքի բարակ շերտերով: Այսօր ակնոցները նախնական նշանակությունից շատ ու շատ են առաջ անցել, դարձել են նորաձև աքսեսուար, սեփական ոճի արտահատության միջոց: Ու թվում է, թե ինչ տարբերություն, կարելի է ամեն տեսակի ու գույնի ակնոց կրել, սակայն հոգեբանները կարծում են, որ այդ աքսեսուարի ընտրությունը մարդուն ոչ միայն արտաքնապես է փոխում, այլև ներքուստ: Արտաքին աշխարհից  ակնոցով «պատնեշվելով»` մարդ իրադարձությունների անմիջական մասնակցից  ասես վերածվում է կողմնակի դիտորդի:

 

Վարքականոնը թելադրում է` չի կարելի մարդկանց հետ շփվել  մուգ գույնի ակնոցն աչքերին, գուցե դուք ակնոցներով ցանկանում եք ընդգծել ձեր ոճն ու հեղինակությունը, սակայն հիշեք,          որ ակնոցը զրուցակցի մեջ ձեր հանդեպ անվստահություն է առաջացնում. նա չի կարող վստահել մի մարդու, որն աչքերը թաքցնում է` թեկուզև ապակիների ետևում:

 

Արեգակի լույսը, հատկապես երբ այն անդրադառնում է ձյունից, սառույցից կամ էլ ջրից, լրջորեն կարող է վնասել տեսողությունը: Արցունքահոսությունը, ծակծկոցը, լուսավախությունը ֆոտոռետինիտի հիմնական ախտանշաններն են: Այդ վտանգը մեծանում է լեռներում, որտեղ վառ լույսի պատճառով տեսողությունն էլ ավելի է լարվում: Եղջրաթաղանթի, ծիածանաթաղանթի ու ցանցաթաղանթի, բյուրեղիկի վնասումը առողջարանում առանց ակնոցի հանգստյան տհաճ  հետևանք կարող է լինել: Ավելին, գիտնականները վստահեցնում են, որ մուգ գույնի ակնոցները կպաշտպանեն կատարակտից, որն առաջանում է,   ի թիվս այլոց, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Բացի այդ, ակնոցներն օգնում են, առանց աչքերը կկոցելու, վառ լույսի ներքո չլարվել, իսկ թվարկված տհաճություններից բացի, աչքերը կկոցելը հանգեցնում է ժամանակից շուտ աչքերի շուրջ կնճիռների առաջացման:

 

Տարածված մի սխալ կա. ակնոց ընտրելիս հիմնականում ուշադրություն ենք դարձնում շրջանակին, մինչդեռ ընտրելու պարագայում կարևորը լինզաներն են, իսկ գույնը պետք է լինի շագանակագույն, կանաչ կամ ծխագույն: Ի դեպ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն ապակիներն ուլտրամանուշակագույն ճառագայթներից չեն պաշտպանում: Մեծ նշանակություն ունի պաշտպանության աստիճանը: Սովորաբար այն նշվում է արտադրողի կողմից, սակայն մենք գուցե այնքան էլ գրագետ չենք այդ հարցում. 1-ին աստիճանը գրեթե չի պաշտպանում լույսից, միջին պաշտպանությամբ ակնոցները հարմար են վարորդներին, առավելագույն` 3-րդ աստիճանի պաշտպանությունը լիարժեք երաշխավորում է տեսողության պաշտպանություն ինչպես լողափին, այնպես էլ սարերում:

 

Արեգակի ճառագայթները կործանարար ազդեցություն կարող են ունենալ աչքերի վրա: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ակնոց կրել ոչ միայն լողափին. կարևորը ակնոցը շենք մտնելուց հետո հանելն է: Չէ՞ որ չափազանց մութ «աշխարհը» ստիպում է գերլարել տեսողությունը, այսինքն` կրկին վտանգում ենք աչքի լույսը:

 

Աչքերի քրոնիկ կարմրություն

 

Շատերն են տառապում աչքերի քրոնիկ կարմրությունից (երբ նկատվում են կարմիր անոթները), եթե անգամ  չեն բողոքում քնելուց: Ոմանք դրա համար դեղամիջոցներ են կիրառում: Ոմանք էլ համոզված են, որ կարմրությունը ինչ-որ մթերքի նկատմամբ ռեակցիայով է պայմանավորված կամ էլ ալերգիա է:

Ահա , թե ինչ են ասում այդ երևույթի մասին ակնաբույժները.

- Առաջին հերթին պետք է գիտենալ, որ եթե անոթները տեսանելի են աչքերում, դա լրիվ նորմալ երևույթ է: Ոմանք, երբ տեսնում են կարմրություն, իսկույն տարբեր դեղամիջոցներ են կիրառում, որոնք իբր «խոստանում» են այդ խնդիրը շատ կարճ ժամանակում լուծել:

 

Սակայն, ինչպես նշում են մասնագետները, դեղորայքի կիրառումը (ասենք` Visin) ճիշտ է` նվազեցնում անոթների ընդգծվածությունը, սակայն բոլորովին հակառակ հետևանքի կարող է հանգեցնել. բուժման ավարտից հետո անոթներն էլ ավելի կարող են լայնանալ ու ավելի տեսանելի դառնալ:

Աչքերի մշտական կարմրությունը կարող է որոշակի  գրգռիչով պայմանավորված լինել: Հաճախ կարմրութուն է առաջացնում դրանց չորությունն ու ալերգիան: Աչքերի չորությունը (վաղ և միջին փուլերում) գերազանց  կարելի է վերացնել նման խնդրի համար ստեղծված կաթիլներով:

 

Իսկ աչքերի չորության ծանր դեպքերում կլինիկաներում այլ միջոցներ են առաջարկվում:

 

Ալերգիան աչքերի կարմրության  պատճառ կարող է դառնալ: Լավագույն տարբերակը  հիվանդին այլ պայմաններ փոխադրելն է կամ էլ ալերգիայի պատճառը վերացնելը: Սակայն այս դեպքում լուրջ խնդիր է ալերգիայի աղբյուրի հայտնաբերումը: Երբեմն ալերգիայի պատճառ կարող են դառնալ լինզաները:

 

Աչքերի կարմրությունը կարող է պարզապես աչքերի լարվածության, ասենք` համակարգչի, հեռուստացույցի առջև անցկացրած  ժամերի կամ էլ ոչ ճիշտ դիրքով ընթերցանության հետևանք լինել:

 

Բոլոր դեպքերում, աչքերի կարմրության դեմ ուղղված միջոցներ կիրառելուց առաջ անպայման խորհրդակցեք մասնագետ ակնաբույժի հետ:

 

Աչքերի առողջության համար

 

Ասում են` մեր աչքերի առողջությունը մեր ափսեի մեջ է: Փորձագետներն ասում են, որ  աչքերի առողջությունը  սկսվում է  սննդակարգից: Բացի այդ, նրանք նշում են, որ մեր այդ օրգանի առողջությունն անմիջականորեն արտացոլում է  սննդակարգում ներգրավված A,C,E վիտամինների պարունակությունը:

Ամենօրյա խնամք

Ստուգեք  տեսողությունն առնվազն տարեկան 2 անգամ: Կուրացումն ու գլաուկոման ժամանակին հայտնաբերելու դեպքում կարելի է  կանխել:

Արցունքը պաշտպանում ու քսուքապատում է աչքերը: Երբ այդ «քսանյութը» պակասում է, աչքերում այրման, չորության զգացում է առաջանում: Նման երևույթներ ունենում են կանայք դաշտանի շրջանում:

 

Արհեստականորեն առաջ բերած արցունքը լավ է, եթե ունեք աչքերի չորություն:

 

Բացի վաղ տարիքից,  տեսողական խնդիրներ առաջանում են նաև հասուն տարիքում: Դա տարեցների շրջանում ամենատարածված երևույթն է, որը ներառում է ցանցաթաղանթի ձևախախտում, կատարակտ ու շաքարախտ. վերջինը կարող է հանգեցնել կուրացման: Օրինակ` նման խնդիր ունեն այն երկրները, որտեղ գիրությունը վերածվել է համաճարակի:  Իսկ այդպիսի լուրջ խնդիրներից խուսափելու համար պարզապես հարկավոր է հոգ տանել աչքերի մասին, ինչպես մաշկի, մազերի:

 

Սնունդ աչքերի համար

A վիտամինն անփոխարինելի է տեսողության առումով: Դրանով հարուստ են ծնեբեկը, դեղձը, գազարը: Ակնաբանության փորձագետներն ասում են, որ   ադամաթզի, նարնջի ու այլ մթերքների օգտագործումը կարող է նվազեցնել ցանցաթաղանթի ձևախախումը:

 

Աչքերի առողջությանն անհրաժեշտ մթերք


Վիտամին A  պարունակում են հետևյալ մթերքները. լյարդ, դեղնուց, կաթնամթերք, ձկան յուղ, գազար:

Բետա կարոտին. գազար, գետնախնձոր, մուգ-կանաչ բանջարեղեն, դեղձ:

C վիտամին. տաքդեղ, կարտոֆիլ,  սպիտակագլուխ կաղամբ ու բրոքքոլի, տոմատ, որոշ հացահատիկազգիներ:

D վիտամին.դեղնուց, ձկնեղեն, լյարդ:

Վիտամին  E . ձեթ, ընկույզ, հացահատիկային մշակաբույսեր, կանաչ բանջարեղեն:

Վիտամին  B1. անյուղ միս, ձուկ, լյարդ, չորացրած լոբազգի, ոլոռ, ընկույզ ու կարտոֆիլ:

Վիտամին  B6 թռչնամիս, խոզի միս, բոլոր հացաբույսերը, ադամաթուզն ու ավոկադոն:

Վիտամին  B12. անյուղ միս, կաթնամթերք, ձու, լյարդ , ձուկ:

Ֆոլիաթթու. կանաչ բանջարեղեն,  ադամաթուզ, լյարդ, լոբազգիներ և ոլոռ:

Կալցիում. կաթնամթերք, բրոքքոլի կաղամբ, ծաղկակաղամբ:

Մագնեզիում. ընկույզ, լոբազգի, չմշակված հացահատիկային մշակաբույս:

Ցինկ. միս, լյարդ, ձու, ծովամթերք, հացատիկային մշակաբույսեր (չթեփազերծած):

Լյուտեին. կանաչ բանջարեղեն, կարմիր պղպեղ:

Երկաթ. միս, թռչնամիս, ծովամթերք, ձու, բանջարեղեն:

Սելեն. ծովամթերք, երիկամներ, լյարդ, որոշ հացահատիկային մշակաբույսեր:

 

Աչքի լույսի պես պահպանենք աչքերի առողջությունը, տեսողությունը. չէ որ բնական այդ պարգևը գունագեղ է դարձնում աշխարհը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am
Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am

Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...

Սնունդը և առողջությունը
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am

Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...

Առաջին նախաբժշկական օգնություն
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am

Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Իմունաբանություն
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Քոր
Քոր

Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։ Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն...

Մաշկաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am

Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Դեղաբույսեր
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ...

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ինչպես վերացնել անհանգստությունը
Ինչպես վերացնել անհանգստությունը

Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով...

Հոգեկան առողջություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ

Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...

Թեյեր մրսածության դեմ
Թեյեր մրսածության դեմ

Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...

Թերապիա
Բուժում է արջայուղը
Բուժում է արջայուղը

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ